Հունվարի 29-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ-ի ղեկավարությամբ կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում կհրապարակվի Հայրապետական սրբատառ կոնդակ հայոց բանակի 20-ամյա հոբելյանի առիթով:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ սրբազան արարողության ավարտին Գարեգին Բ-ն կկատարի օծումը Մայր Աթոռում պահվող Աշոտ Երկաթ թագավորի պատմական Սուրբ Խաչի կրկնօրինակի, որի կենտրոնում եւս զետեղվել է Տիրոջ խաչափայտի մասունքի սուրբ նշխար, որից հետո այն կհանձնի ՀՀ Պաշտպանության նախարարությանը եւ ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդությանը: