ԱՄՆ-ում «թուրքի գլուխ» անվանմամբ խոզանակներ են վաճառել ։ Այդ մասին հայտնել է «Zaman» թուրքական թերթը։ Զուգարանի այդ խոզանակները պատրաստել է Միացյալ Նահանգներում կենցաղային իրեր արտադրող «Amerikan Nevell – Rubbermaid» խոշորագույն կազմակերպությունը։
Թերթը նշում է, որ, երբ ամերիկյան կազմակերպություններից մեկի ազգությամբ թուրք հավաքարարը տեսել է «թուրքի գլուխը», անմիջապես փաստի մասին հայտնել է թուրք-ամերիկյան իրավապաշտպան հսիմնադրամին։




























