Իրանական Press TV–ն տեղեկացնում է, որ Իրանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի տասը անդամներ, ովքեր Երեւան էին ժամանում ուսումնամարզական հավաք անցկացնելու համար, զոհվել են Թեհրան-Երեւան չվերթն իրականցնող ինքնաթիռի վթարի հետեւանքով:
Հիշեցնենք, որ այսօր, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում, ըստ Իրանի հանրային հեռուստատեսության, եղել են 169 մարդ, այդ թվում 16 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը:
Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից թռչելուց 16 րոպե հետո, ինքնաթիռն ընկել է Կազվինի շրջանի Ջենեթաբադ քաղաքի մոտակայքում` Թեհրանից 200 կմ հեռավորության վրա: Ընկնելուց հետո ինքնաթիռն այրվել է: Ըստ նախնական տվյալների, բոլոր ուղեւորները զոհվել են:




























