ԱՄՆ-ի ծովային ուժերի Ponce ռազմանավն, ավարտելով իր ծառայությունը, կփոխակերպվի լողացող կայանի եւ ամռանը կուղարկվի Մերձավոր Արեւելք: Ամենից հավանական վայրը Պարսից ծոցն է: Այս մասին հայտարարել է Washington Post-ը` հղում անելով իր տնօրինման ներքո գտնվող փաստաթղթերին:
Ըստ փաստաթղթերի` Ponce նավը, որը պետք է դուրս գրեին 41 տարվա ծառայությունից հետո, ԱՄՆ-ի Ռազմական ուժերի Կենտրոնական հրամանատարության խնդրանքով կփոխակերպվի լողացող բազայի, որի տախտակամածին կտեղավորվեն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հատուկ ծառայությունների համար նախատեսված արագաշարժ կատերներ եւ ուղղաթիռներ (Navy SEAL):
Ներկայումս Պարսից ծոցում իր ռազմական հերթապահությունն է իրականացնում ԱՄՆ-ի Carl Vinson ավիակիրը: Անցյալ երկուշաբթի հայտնել էին, որ Carl Vinson ավիակիրի տարածք նաեւ այլ ավիակիր էր մտել` Abraham Lincoln-ը: Սպասվում է, որ մարտին Պարսից ծոց կմտնի Enterprise ավիակիրը, որն այժմ Ատլանտյան օվկիանոսում COMPTUEX զինավարժություններն է կատարում, որը նավերի եւ նավային խմբերի պատրաստման պարտադիր փուլն է համարվում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:




























