Եգիպտոսում Սիրիայի դեսպանատան շենքը հունվարի 27-ի երեկոյան հարձակման է ենթարկվել: Բաշար Ասադի նվազագույնը 200 հակառակորդներ գրոհել են շենքը, ինչի արդյունքում կոտրվել են պատուհանների ապակիներն ու դռները:

Ընդդիմադիրները ներխուժել են շինություն եւ բարձրացել դեսպանի գրասենյակի հարկաբաժին: Եգիպտական անվտանգության ուժերի աշխատակիցները դիմակայել են հարձակվողներին:

Դեսպանատան ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր են պաշտոնական նամակներ հղել Եգիպտոսի իշխանություններին` խնդրելով պաշտպանել դեսպանությանը:

«Ինտերֆաքսը» հաղորդում է, որ հունվարի 27-ին դեսպանատանը ոչ ոք չի եղել, քանի որ ոչ աշխատանքային օր է եղել: Հարձակվողներից ոչ ոք չի ձերբակալվել: