ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին քննադատել է Օբամայի աշխատակազմի` Մոսկվայի հետ մտերմացման քաղաքականությունը, իսկ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին Ֆիդել Կաստրոյի հետ նույն շարքում է դասել` երկուսին էլ անվանելով բռնակալներ:
Ըստ Ռոմնիի` Օբամայի սխալն է «աշխարհի ամենավատթար գործիչների հետ» մտերմանալը, լինի դա Պուտինը Ռուսաստանում, կամ էլ` Կաստրոն: Ըստ Ռոմնիի` Օբաման Պուտինին է հանձնում այն ամենը, ինչին նա ձգտում է: «Ամբողջ աշխարհով Ահմադինեջադի հետ բռնակալներն օգտագործում են Օբամայի թուլությունը», - եզրակացրել է Հանրապետական կուսակցությունից Ռոմնին ԱՄՆի նախագահական ընտրությունների քարոզարշավին, որը եթեր էր հեռարձակել CNN հեռուստաընկերությունը:
Անցյալ տարի մորմոն Ռոմնին իր դժգոհությունն է արտահայտել այն բանի համար, որ Օբաման չի կարողացել ստանալ Ռուսաստանի համաձայնությունը Իրանի դեմ լուրջ պատժամիջոցներ կիրառելու գործում` փոխարենը Մոսկվային վերադարձնելով Լեհաստանի հակահրթիռային օբյեկտները:
«Եթե ես նախագահ լինեի, ապա չէի համաձայնվի Մոսկվային հանձնել այն, ինչը ռուսներին պետք է առաջին հերթին (հակահրթիռային օբյեկտները Լեհաստանում) այնքան ժամանակ, քանի դեռ ես նրանից համաձայնություն չէի ստացել (Իրանի դեմ լուրջ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ)», – նշել է Ռոմնին, գրում է gazeta.ru-ն:



























