Ալմաթիում ընդդիմության հանրահավաք է տեղի ունեցել, որին մասնակցել է ավելի քան հազար մարդ: Այն սկսվել է կալանավորված ընդդիմադիրներին` չգրանցված «Ալգա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Կոզլովին, ակտիվիստ Սերիկ Սափարղալիին, ընդդիմադիր «Վզգլյադ» թերթի խմբագիր Իգոր Վինյավսկիին ազատ արձակելու պահանջով:

Ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Բուլատ Աբիլովը հանդես գալով հանրահավաքում, կոչ է արել իշխանություններին դուրս գալ Եվրասիական եւ Մաքսային միություններից:  Նա առաջարկել է մեկ ամսից մեծ հասարակական ժողով հավաքել, որի ակտիվիստները կնախապատրաստեն Եվրասիական եւ Մաքսային միություններից Ղազախստանի դուրս գալու մասին հանրաքվեն, տեղեկացնում է  «Ինտերֆաքս-Ղազախստանը»: