ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան Ուսամա բեն Լադենի ոչնչացման որոշ մանրամասներ է բացահայտել:
Նա հայտնել է, թե բեն Լադենի գտնվելու վայրի մասին կարեւոր տեղեկություններ է տրամադրել պակիստանցի բժիշկ Շաքիլ Արիֆին: Նա ներկայումս ձերբակալված է Պակիստանի իշխանությունների կողմից դավաճանության համար: CBS հեռուստաընկերության եթերում Պենտագոնի ղեկավարը մտահոգություն է հայտնել բժշկի ճակատագրի առնչությամբ:
Մասնավորապես բժիշկը ԿՀՎ-ին տեղեկացրել է, որ բեն Լադենը բնակվել է Աբուտոբադ քաղաքում:
Պանետան հայտարարել է, թե ԱՄՆ-ը եւ Պակիստանը համագործակցված պետք է պայքարեն ահաբեկչության դեմ:
Նշվում է, որ իրազեկիչների ձերբակալությունը եղել է Պանետային եւ Պակիստանի բանակի ու հետախուզության ղեկավարների քննարկման թեման:




























