Երեւանում, հունվարի 27-ին, ժամը 12.30-ին, թիվ 22 երթուղու «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Նորք-Մարաշի 13-րդ եւ 15-րդ փողոցների հատման մասում վրաերթի է ենթարկել 5-ամյա Մարկոս Հովսեփյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեխան հիվանդանոց տեղափոխելու ժամանակ մահացել է:

Կատարվում է քննություն: