Հունվարի 27-ին, ժամը 17.36-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 71 շենքի 92 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի մահճակալին հայտնաբերել են 62-ամյա Կառլեն Խաչատրյանի դին եւ հանձնել իրավապահ մարմինների աշխատակիցներին: