Բաշկիրիայում բնակելի տներից մեկում գազի բալոնի պայթյունից 5 մարդ է մահացել: Քննիչների հաղորդմամբ, մահացել են այդ բնակարանում աշխատող երկու բանվորներն ու ընտանիքի անդամները` ամուսիններ եւ 2 տարեկան երեխա:
Ըստ «ՌԻԱ նովոստիի», եւս 5 մարդ գտնվում է հիվանդանոցում, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Նրա մարմնի 70 տոկոսն այրվել է:



























