Արագածոտնի մարզում, այյսօր` հունվարի 28-ին, ժամը 13:30-ի սահմաններում, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել:
Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում, «Օպել» մակնիշի 18 ՍԼ 590 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել: Վթարի հետեւանքով վարորդը` Գյումրի քաղաքի բնակիչ, 64-ամյա Ռաֆիկ Պետրոսյանը տեղում մահացել է:
Մեքենայում վթարի պահին եղել է եւս երկու մարդ, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ Արագածոտնի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 142 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ վիրավորների վիճակը բավարար է, ստանալով առաջին բուժօգնություն, նրանք դուրս են գրվել հիվանդանոցից:




























