Արագածոտնի մարզ Նիգավան գյուղում ձյան առատ տեղումների պատճառով ճանապարհները դարձել են անանցանելի, գյուղի բնակիչները զրկված են ելքի ու մուտքի հնարավորությունից։ Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ահազանգեց Նիգավան գյուղում ֆերմերային գործունեությամբ զբաղվող Գուրգեն Մուրադյանը։ Նրա խոսքով, Ապարանի ճանպարհները եւս փակ են, ձյան մաքրման ոչ մի աշխատանք չի իրականացվում։

Սույն ահազանգի շուրջ NEWS.am-ի դիմեց  «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին, որտեղից մեզ հավատացրեցին, որ կզեկուցեն համապատասխան աշխատանքներով զբաղվող մասնաճյուղին։