Այսօր Արաբկիրի թաղապետարանում ձերբակալություններ են տեղի ունեցել։

Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ իրենց մոտ  քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի  նախկին գլխավոր մասնագետը և ստորաբաժանումներից մեկի ղեկավարը՝ խմբի կազմում կաշառք տվողի օգտին ապօրինի գործողության համար կաշառք ստանալու մեղադրանքներով: