Հայաստանի նախագահ Սերժ Սարգյանը դադարեցրել է իր աշխատանքային այցելությունը Սպիտակ եւ շտապ վերադարձել է Երեւան, կապված Թեհրան-Երեւան ինքնաթիռի վթարի հետ: Երկրի ղեկավարը անընդհատ օպերատիվ տվյալներ է ստանում միջադեպի վերաբերյալ։
Նշենք, որ «Caspian Airlines» ավիաընկերությունը, որին պատկանում է վթարի ենթարկված ինքնաթիռը, հրաժարվում է ֆիրմայի երեւանյան ներկայացուցչությանը որեւէ տեղեկատվություն տրամադրել, կապված զոհվածների ցուցակների հետ: Միաժամանակ, ըստ «Ինտերֆաքսի», նույն ավիաընկերությունը հրաժարվում է նշել Տու-154 ինքնաթիռի վթարի հնարավոր պատճառներըԼ: Նրանց ներկայացմամբ, այդ տեղեկատվությունը հասանելի կլինի, երբ կվերծանեն «սեւ արկղեր»-ում առկա տեղեկատվությունը:
Ավելի վաղ, նշվում էր, որ վթարի հնարավոր պատճառը ինքնաթիռի շարժիչներից մեկում բռնկված հրդեհն է եղել: Ավիաընկերության ներկայացուցիչները, սակայն կտրականապես հերքել են այս տեղեկությունը:




























