Ռազմական անօդաչու թռչող սարք է կործանվել Լեհաստանի կենտրոնում՝ Ինովրոցլավում, Կույավյան-Պոմերանյան վոյեվոդությունում։ Այս մասին հայտնել է Լեհաստանի սպառազինության խումբը (PGZ) X սոցիալական մեդիա հարթակում։

«Հոկտեմբերի 23-ին Ինովրոցլավում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ անօդաչու թռչող սարք է շահագործվել թիվ 2 ռազմական ավիացիոն գործարանի կողմից։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել», - նշվում է հրապարակման մեջ։

PGZ-ն հավելել է, որ գործարանի ներկայացուցիչները հետաքննում են վթարի պատճառը։