Վլադիվոստոկում բացահայտել են ծայրահեղականների ավազակախմբի, որը ազգությամբ ոչ ռուս անձանց նկատմամբ ահաբեկչություն էր ծրագրել: Ինչպես հունվարի  30-ին տեղեկացնում է ՌԴ Պրիմորսկի շրջանի Հետաքննչական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, ահաբեկչության կազմակերպման մեղադրանքով տեղի հինգ բնակիչ է ձերբակալվել:
Համաձայն հաղորդագրության` նրանք ծայրահեղական խմբավորում են ստեղծել եւ 2011թ. մայիս-հունիս ամիսներին Ուսուրիյսկի տարածքում մի շարք հարձակումներ են գործել ոչ սլավոնական արտաքինով մի քանի անձանց վրա: Բացի այդ, հանցագործները Վլադիվոստոկում ահաբեկչություն էին նախապատրաստել:

Ձերբակալվածները պատրաստվում էին պայթուցիկ սարք տեղադրել Դաշնային  միգրացիոն ծառայության շենքի մոտ` «ազգությամբ ոչ ռուս անձանց առավել շատ քանակություն հավաքվելու ընթացքում»: Իրենց մտադրությունն իրագործելու համար նրանք ձեռք են բերել տրոտիլ եւ դետոնատորներ, որոնք պահել են իրենց բնակարաններում, հաղորդում է rbc-ն:

Խմբավորման անդամներին մեղադրանք է ներկայացվել ծայրահեղական խմբավորում հիմնելու, ահաբեկչական գործողության փորձ կատարելու, պայթուցիկ սարքերի ապօրինի շրջանառության եւ խուլիգանության համար: Կասկածյալների անունները չեն հաղորդվում: