Ռուսական ЮТВ մեդիահոլդինգը` «Муз-ТВ» հեռուստաալիքի տերը, Մայամիում դատական հայց է ներկայացրել  New Wave Entertainment ընկերության դեմ: Ռուսական ընկերությունը պահանջել է 1,8 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել կորուստների դիմաց, որը նա կրել է 2011 թվականին Մոսկվայում հանրահայտ երգչուհի Լեդի Գագայի համերգի ձախողման պատճառով:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ամերիկյան երգչուհին պետք է ներկա գտնվեր «Муз-ТВ» հեռուստաալիքի ամենամյա մրցանակաբաշխությանը: Սակայն  NEW-ը չի կարողացել կազմակերպել նրա գալը, չնայած այն բանին, որ 1,5 միլիոն դոլարի կանխավճար էր ստացել, ինչպես նաեւ 300 հազար դոլար` գործակալության մատուցած ծառայությունների համար: Ռուսների բոլոր պահանջներին  NEW-ը  մերժումով է պատասխանել: 

Այժմ ЮТВ-ն  խաբեբաներից պահանջում է բոլոր ծախսերի փոխհատուցում, ինչպես նաեւ` բարոյական վնասի փոխհատուցում: