Նախօրեին երեկոյան, ԱՄՆ նախագահ Թրամփի հրահանգով, Պատերազմի նախարարությունը մահացու հարված հասցրեց Tren de Aragua (TdA) նավին, որը համարվում է Կարիբյան ավազանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված ահաբեկչական կազմակերպություն։ ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը գործողության մասին հայտնել է սոցիալական ցանցերում։

«Մեր հետախուզությունը գիտեր, որ նավը ներգրավված էր թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։ Հարվածի պահին, որը տեղի ունեցավ միջազգային ջրերում, նավի վրա վեց տղամարդ նարկոահաբեկիչ կար։ Բոլոր վեց ահաբեկիչները սպանվել են։ Այդ հարվածի ժամանակ ոչ մի ամերիկացի զինծառայող չի տուժել։ Եթե դուք մեր կիսագնդում թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրականացնող նարկոահաբեկիչ եք, մենք ձեզ հետ կվարվենք այնպես, ինչպես «Ալ-Քաիդայի» հետ։ Օրուգիշեր մենք ձեզ կհետապնդենք և կսպանենք»,- նշել է նա։