Հռոմի Պանթեոնի արտաքին պատից ընկնելուց հետո ճապոնացի զբոսաշրջիկ է մահացել։
Ինչպես հայտնում է իտալական Ansa լրատվական գործակալությունը, ուրբաթ երեկոյան 69-ամյա մի տղամարդ նստած է եղել պատի վրա, իսլ հետո ընկել է 7 մետր խորությամբ հնագույն տեսարժան վայրի ջրամբարի մեջ։
Փրկարարները ստիպված են եղել կոտրել Պանթեոնի մոտ գտնվող Վիա դելլա Պալոմբելլայի դարպասները, որպեսզի հասնեն տղամարդուն, ով տեղում մահացած է ճանաչվել։ Հռոմի ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
Համաձայն շաբաթ օրը իտալական մամուլի կողմից շաբաթ օրը հրապարակված հաղորդագրությունների՝ տղամարդը Հռոմում է եղել իր դստեր հետ, ով ոստիկանությանը հայտնել է, որ նա կորցրել է հավասարակշռությունը՝ վատ ինքնազգացողության նոպայի պատճառով։
Պատը հաճախ լեփ-լեցուն է զբոսաշրջիկներով, որոնք հանգստանում են տեսարժան վայրերը դիտելուց հետո։ Պանթեոնը, որը կառուցվել է հռոմեական կայսր Ադրիանոսի կողմից և հայտնի է իր օկուլյուսով՝ հսկայական գմբեթի բացվածքով, Իտալիայի ամենաշատ այցելվող հուշարձաններից է։
Մինչև 2023 թվականը մուտքն անվճար է եղել, իսկ հետո ներդրվել է տոմսերի վաճառքի համակարգ։ Այն ժամանակ 5 եվրոյի վճարը վիճելի էր, բայց դա չի խանգարել զբոսաշրջիկներին. 2024 թվականին այդ վայրն այցելել է ավելի քան 4 միլիոն մարդ։
Պիացցա դելլա Ռոտոնդայի հուշարձանի առջև հաճախ երկար հերթեր են գոյանում։
Սա այս տարի Հռոմում զբոսաշրջիկներին հանդիպած միակ ողբերգությունը չէ։ Մարտին 55-ամյա իսպանացի կին է մահացել՝ Իսպանական աստիճանների մոտ գտնվող բարձր պատից ընկնելուց հետո։




























