Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն ու Մոլդովայի գլխավոր դատախազ Վալերի Զուբկոն հունվարի 29-ին Քիշնեւում փոխհամաձայնության հուշագիր են ստորագրել:
Փաստաթուղթը վերաբերում է տեղեկատվության փոխանակման եւ կողմերի միջեւ հաջող պրակտիկային, իրավաբանական օգնության տրամադրմանը` կազմակերպված եւ տրանսազգային հանցավորության, կոռուպցիայի, փողերի լվացման, մարդկանց առեւտրի դեմ պայքարում:
Վալերի Զուբկոն հուշագիրը «երկխոսության եւ աջակցության գործոն» է անվանել, իսկ Մնացական Սարգսյանն ասել է, թե չնայած ԱՊՀ շրջանակներում հուշագրերի առկայությանը, երկկողմ փաստաթղթերի ստորագրումն ավելի արդյունավետ է, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա Մոլդովան»:



























