Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են երկու տղամարդու՝ Փարիզի աշխարհահռչակ Լուվր թանգարանից վերջերս կատարված թանկարժեք զարդերի գողության գործով, հայտնել են գործին մոտ կանգնած երկու աղբյուր՝ հաստատելով տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունները։
Ֆրանսիական Le Parisien և Paris Match լրատվամիջոցների հաղորդմամբ, կասկածյալներից մեկը ձերբակալվել է շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 22:00-ին (Գրինվիչի ժամանակով՝ 20:00), Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում, երբ պատրաստվում էր նստել արտասահման մեկնող ինքնաթիռ։ Երկրորդ կասկածյալը ձերբակալվել է դրանից քիչ անց՝ Փարիզի տարածաշրջանում, հայտնում է Le Parisien-ը։
Հիշեցնենք, որ Լուվրի հանդուգն կողոպուտը տեղի է ունեցել գրեթե մեկ շաբաթ առաջ։ Գողացվել են Բոնապարտների դինաստիայի կայսերական արժեքները։



























