Լունցզյան գետի թունավորումը ծանր մետաղով` կադմիումով, սպառնում է մի շարք բնակելի տարածքների ջրամատակարարմանը: Գետը գտնվում է Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում` Չինաստանի հարավ-արեւմուտքում: Թունավորված ջուրը հոսում է Լյուչժոու քաղաքի մոտակայքում գտնվող ջրամբար, որի տարածքում բնակվում է 3.7 միլիոն մարդ:
Հունվարի 29-ի դրությամբ, կադմիումի պարունակությունը գերազանցում է նորման 9 անգամ: Փորձում են հարաբերակցությունը փոխել` հատուկ ռեագենտների միջոցով:
Փորձագետների գնահատմամբ, առաջիկա երկու օրերին իրավիճակը կարող է վատանալ, քանի որ Լունցզյան գետի առավել աղտոտված ջրերը դեռ չեն թափանցել ջրամբար: Եթե չհաջողվի ծանր մետաղի պարունակության մակարդակը, իշխանությունները կիրառության մեջ կդնեն քաղաքի ջրամատակարարման ռեզերվային աղբյուրները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ թունավորման պատճառ է դարձել գետի վերին հոսանքի մոտ գտնվող արդյունաբերական ձեռնարկության թունավոր նյութերի արտահոսքը: Այդ գործարանի աշխատանքը դադարեցվել է:




























