2012-ի թվականին, Հայաստանի հանքեր ունեցող բնակավայրերում բնապահպանական միջոցառումների համար հատկացվելու է 277 միլիոն դրամ: Այս մասին, այսօր` հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարութունյանը, հիշեցնելով, որ 2011-ին այդ նպատակով հատկացվել է ավելի քան 160 միլիոն դրամ:
«Այն համայնքներում, որտեղ գործող հանքեր կան, մենք կկազմակերպենք բնապահպանական միջոցառումներ»,-հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք, որ 01.09.2011-ի դրությամբ, Հայաստանում գործում է 505 արտոնագիր` ընդերքի վերամշակման համար: Այդ ամսաթվով մետաղների հանքավայրերի թիվը հասնում է 32-ի:




























