Լրանում է Բրիտանական խորհրդի երեւանյան գրասենյակի 10 տարին:
Ինչպես այսօր` հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, Բրիտանական խորհուրդը, լինելով արտաքին քաղաքական գործունեությունից անկախ կազմակերպություն, այնուամենայնիվ որոշակի ոլորտում նույն աշխատանքն է ծավալում` միայն մշակույթի եւ արվեստի միջոցով: Ըստ նրա` անցած 10 տարում Հայաստանում վերապատրաստում են անցել անգլերենի 600 ուսուցիչներ եւ 1500 մարդ էլ զբաղվել է անգլերենի ուսուցման ծրագրերով:
Ավանդույթ է դարձել «Նա/Նե» լրագրողական մրցույթների անցկացումը: Փետրվարի 10-ին հայտնի կդառնան այս տարվա հաղթողների անունները: Այս տարի նշվում է նաեւ Չարլզ Դիքենսի 200-ամյակը, եւ Հայաստանում նույնպես այդ օրվան նվիրված միջոցառումներ են նախապատրաստվում: Տեղի կունենա բրիտանական կինոյի 10-րդ փառատոնը, որն այս անգամ նվիրված կլինի 2012 թվականի Օլիմպիական խաղերին, Դիքենսի 200-ամյակին եւ մարդու իրավունքներին:



























