2026 թվականին նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել պատգամավորական տեղերի տեխնիկական թարմացման համար։ Այս մասին հոկտեմբերի 29-ին, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը։

Ըստ պաշտոնյայի՝ անհրաժեշտ է հաշվի առնել 2026 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրությունների անցկացումից և ավարտից հետո պատգամավորների թվի հնարավոր փոփոխությունը։

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն՝ պատգամավորական մանդատների քանակը կարող է ավելացվել. իշխող կուսակցության համար՝ եթե նա հավաքել է ձայների 54%-ից պակասը, իսկ ընդդիմության համար՝ եթե մեկ երրորդից պակասը։

Հայաստանի նախագահի աշխատակազմի ֆինանսավորումը, ըստ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Խաչատուր Պողոսյանի, կկազմի ընդամենը 1.6 մլրդ դրամից փոքր-ինչ ավելի։

«Դա 2.4%-ով պակաս է, քան ընթացիկ տարում։ Ծախսերի կրճատումը հիմնականում կապված է պետության ղեկավարի նստավայրի բարեկարգման աշխատանքների ավարտի հետ», - պարզաբանել է Պողոսյանը։