Հովհաննավանքի պատարագներն այդ գործընթացի մի մասն են կազմում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք Հովհաննավանքի շարունակական «պատարագները» հնարավոր է հիմք հանդիսանան Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին Վեհարանից հեռացնելու համար։

Լրագրողի ճշտող հարցին՝ իշխանությունը Սահմանադրությամբ իրավունք չունի հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին,  իշխանությունն ի՞նչ ճանապարհ է ընտրել՝  ճnշումների, նա պատասխանեց. «Վարչապետը հստակ արտահայտվել է այս ամենի մասին,  ասել է, որ ինքն այս գործընթացում որպես իշխանություն հանդես չի գալիս, այլ հավատավոր քրիստոնյա՝ այստեղից բխող բոլոր արդյունքներով»։