Գազայում Իսրայելի վերջին հարձակումների հետևանքով զոհվել է 104 մարդ և այժմ մտահոգություններ են առաջանում երեկ երեկոյան և այսօր ավելի վաղ հիվանդանոցներ տեղափոխված շատ ավելի ծանր վիրավորների ճակատագրի վերաբերյալ, փոխանցում է Al Jazeera-ն։
Նրանցից շատերն արդեն ծանր վնասվածքներ էին ստացել պայթյուններից և այժմ մտավախություններ կան, որ նրանք չեն կարողանա գոյատևել, քանի որ հիվանդանոցներում բավարար քանակությամբ դեղորայք չկա՝ վնասվածքները բուժելու համար։
Սպասվում է, որ զոհերի թիվն աճելու է ամեն ժամ։ Օդային հարվածները ոչ միայն ավերել են բնակելի տներն ու շինությունները, այլև վրաններն ու տարհանման կենտրոնները ողջ Գազայի հատվածում՝ սփռելով վախ, հիասթափություն և խուճապ, քանի որ հրադադարը չի պահպանվում այնպես, ինչպես ենթադրվում էր, գրում է կատարական ԶԼՄ-ն։
Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր հրադադարի ռեժիմի վերականգնման մասին՝ ավիահարվածներից հետո։ Որպես հարձակման պատճառ Իսրայելը նշել էր ՀԱՄԱՍ-ի անդամների կողմից պահեստազորի սպայի սպանությունը։





























