Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը այս պահին պսակադրության արարողություն է իրականացնում Հովհաննավանքում։

Լրագրողներին թույլ չեն տալիս մտնել եկեղեցի։

Նշենք, որ կարգալույծ հռչակվելուց հետո Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու կողպեքը և բանալիներն իր մոտ են միայն, մինչդեռ մինչ այդ բանալիները մոմավաճառի մոտ էին լինում, ով ամեն առավոտ գալիս, մաքրում էր եկեղեցին։