Հայաստանը դարձել է շատ մարդկանց համար ներշնչանք և մենք ձեզ շնորհավորում ենք ձեր ընտրած ուղու համար դեպի եվրոպական ինտեգրում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29–ին, Երևանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում իր տեսաուղերձում  հայտարարեց Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան։

Նշենք, որ Տիխանովսկայան չեղարկել էր այցը Հայաստան, քանի որ Լիտվան հրաժարվել էր Հայաստանում միջազգային միջոցառմանը նրան առնվազն մեկ ուղեկցող անվտանգության աշխատակից տրամադրել։

Իր հեռակա ելույթում Տիխանովսկայան ասաց. «Ես ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանին, վարչապետ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուզում եմ ասել, որ ձեր աջակցությամբ Հայաստանը կդառնա անվտանգ և բարգավաթճ երկիր և մի օր էլ ԵՄ անդամ։

Ես նաև ցանկանում եմ ողջունել համանախագահողներին նման կերպով մարդկանց միասին հավաքելու համար և երաշխավորելու համար, որ Բելառուսը նույնպես կներկայանա այդտեղ։ Մեզ համար եվրանեսթը շատ ավելին է քան սովորական հերթական հարթակ, սա մի յուրահատուկ վայրը է, որտեղ ազգերը, որոնք ունեն մի նման խնդիրներ, կարող են կիսել և իրենց ցավը, և իրենց հաջողությունները։ Մեր բոլորի համար սա միակ ձևաչափն է, որտեղ մենք կարող ենք խորհրդարանականների հավաքել Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Մոլդովայից։ Փաստը, որ Բելառուսը ներկայացված է, նշանակում է, որ սա մի հզոր ուղերձ է բոլորին, որ դուք հարգում եք մարդկանց և որ Բելառուսի խաղաղությունը ձեզնից է կախված։

Երկու տարի առաջ Բելառուսը որպես իր առաջնահերթություն հաստատեց եվրաինտեգրումը։ Պատմությունը ցույց է տալիս, որ ամեն բան կարող է փոխվել շատ արագ, և մենք բոլորս պետք է դրա համար պատրաստ լինենք։

Եվրանեսթը հենց այն վայրն է, որտեղ մենք կարող ենք պատրաստվել այդ փոփոխությունների համար և սովորենք ձեր փորձից, այլ երկրների փորձից, որոնք շատ ավելի հաջողակ են, քան մենք ենք մինչև հիմա եղել։ Օրինակ, մենք կարող ենք շատ բան սովորել Մոլդովայից, վերջին տարիների ընթացքում Մոլդովան հսկայական առաջընթաց է գրանցել Եվրամիության հետ։ Ես կարող եմ ասել՝ մոլդովացի իմ գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ սրա հետ կապված։ Երբ րոպեն գա, մենք պետք է նույնպես ինտեգրումը շատ ավելի արագ արդյունավետ անել։

Որոշակի պրոեվրոպական պատկերներ ցույց են տալիս, որ մոլդովական հասարակությունը միավորված է և հասուն է։ Դուք հաղթեցիք ընտրությունները անկախ ռուսական կողմի փորձերին՝ միջամտելու և ձեր առաջնորդությունը թերագնահատելու։

Հայաստանը, չնայած ճնշմանը, մարտահրավերներին, քայլ առ քայլ մոտենում է  Եվրոպային և միայն հիացմունքի է արժանի։ Մենք պետք է ավելի շատ նայենք Հայաստանին։

Իմ սիրտը հատկապես խփում է Վրաստանի համար և մենք հույս ունենք, որ Վրաստանը նույնպես կանցնի եվրոպական ինտեգրման գործընթացներին։ Մենք որպես բելառուսցիներ կանգնած ենք վրացիների կողքին։

Նաև ուզում եմ ուղերձ հղել Ադրբեջանի մեր ընկերներին. մենք շատ բաց ենք և հետաքրքրված ենք հարաբերությունների հաստատման մեջ։ Մենք համոզված ենք, որ կգտնենք համատեղ հետաքրքրություններ և շահագրգռվածություններ։

Հենց անցյալ շաբաթ իմ ամուսին Սերգեյի հետ մենք հանդիպեցինք Ստրասբուրգում լիագումար նիստի ժամանակ, շատ շնորհակալություն ձեր լուծումների համար, ցույց տալով, որ դուք սահմանում եք ձեր ռեժիմները, դուք չեք ճանաչում Լուկաշենկոյին, բայց դուք աջակցում եք մեր ուժերին։ Դիկտատոր Լուկաշենկոն և նրա ուժերը պետք է հաշվետու լինեն։

Ես նաև ողջունում եմ իմ ուկրաինացի ընկերներին. հարգարժան ընկերներ, ձեր պայքարը մեր պայքարն է, ձեր անկախությունը մեր անկախությունն է, մենք պայքարում ենք միևնույն թշնամու՝ Ռուսաստանի կայսրության դեմ։ Հարյուրավոր քաղբանտարկյալներ բանտարկված են Բելառուսում՝ Ուկրաինային աջակցելու համար։ Ցանկացած ֆորումում, ցանկացած հանդիպման ժամանակ ես ասում եմ՝ Ուկրաինան պետք է հաղթի և Ուկրաինային պետք է տրվի այն ամենը, ինչի կարիքը նա ունի։ Եթե Ուկրաինան ուժեղ է, Եվրոպան միասնական է, և Պուտինը հաղթված է։ Սա նաև բարձրացնում է հնարավորությունները անկախության համար։ Մենք կշարունակենք ամրապնդել մեր համագործակցությունը Ուկրաինայի հետ։ Ես ցանկանում եմ ուկրաինացի խորհրդարանական ներին հրավիրել հինգերորդ ֆորումին նոյեմբերի 11-15-ին կայանալիք»,–ասաց նա։