Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի այսօր` հունվարի 30-ին արած այն հայտարարությանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կազմում Ֆրանսիային հարկավոր է փոխարինել Թուրքիայով:
«Ադրբեջանը հայտնի կենդանու համառությամբ իրեն եւս մեկ անգամ ծիծաղելի դրության մեջ է դնում: Ընդամենը պետք է կարդալ հունվարի 23-ին Սոչիի եռակողմ հայտարարությունը (որը ստորագրել է նաեւ Ալիեւը), որը հուշում է, որ խնդիրն ունի բացառապես խաղաղ լուծում, եւ որ համանախագահ երկրներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում եւս ակտիվ դերակատարություն կունենան կարգավորման գործում` ընդհուպ մինչեւ տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը:
Եվս մեկ անգամ Ադրբեջանը հայտնվեց անհարմար դրության մեջ: Ինչպես ասում են, ուզում էին ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ»,-եզրափակել է Շարմազանովը:



























