Դա մեծապես կարևոր քաղաքական իրադարձություն է, որը շատ կարևոր է Հայաստանում խաղաղության գործընթացի համար, բարեկեցության համար, կայունության համար։ Այս մասին նախօրեին Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում է «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում 2026–ին սպասվող ընտրություններին։

«Ես համոզված եմ, որ մարդիկ Հայաստանի Հանրապետությունում կաջակցեն մեր մինչ այս պահն ունեցած ձեռքբերումներին։ Իհարկե տարատեսակ մտահոգություններ կան, հիմա գիտեք ամբողջ աշխարհում ինչպիսի խնդիրներ կան կապված ապատեղեկատվության հետ և այլն։ Ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր, մենք էլ ենք դա զգում և մենք աշխատում ենք դա կառավարելու ուղղությամբ, բայց ընդհանուր առմամբ, ես կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացիները կողմ են, աջակցում են խաղաղության օրակարգին, խաղաղության գործընթացին, խաղաղության հաստատման և իրենք հաստատ կաջակցեն»,– հայտարարեց նա։