Սիրիայում չպարզված հանգամանքներում կորել է ռուսաստանցի լրագրող Ալեքսանդր Ռիբինը, ով նյութեր էր պատրաստում տաջիկական «Բիզնես ի պոլիտիկա» շաբաթաթերթի համար:
Ինչպես հաղորդում է Վեստի.Ru-ն, անհետանալուց առաջ նա ենթադրաբար եղել է Լաթաքիայի շրջանում: Պարբերականի խմբագիր Ջամշեդ Ուլմասովի խոսքով, թղթակցի անհետացման մասին հայտնի է դարձել նրա ուղեկից Անաստասիա Պիչուգինայից: Վերջին անգամ երիտասարդին տեսել են հունվարի 20-ին:
Ալեքսանդր Ռիբինն աշխատել է Դամասկոսում, Տարտուսում եւ այլ սիրիական քաղաքներում: Վերջին նյութը թվագրված է 2012թ. հունվարի 18-ով, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























