Շաբաթ առավոտյան Թավրիզի օդանավակայանում վայրէջքի ժամանակ գերթեթև ինքնաթիռը շեղվել է ուղղությունից և բախվել օդանավակայանի շենքին։ Ինքնաթիռի միակ ուղևորը փրկվել է։

Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով օդանավակայանի հանրային կապերի ծառայությանը, միջադեպը տեղի է ունեցել, երբ տեղական ընկերությանը պատկանող գերթեթև ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել 30L թռիչքուղու վրա։

Օդանավը կորցրել է կառավարումը և բախվել օդանավակայանի հարակից շենքերից մեկին։ Օդանավակայանի ներկայացուցիչները հաստատել են, որ միակ օդաչունն կարողացել է առանց վնասվածքների դուրս գալ օդանավից, թեև գերթեթև ինքնաթիռը բավականին լուրջ վնասներ է կրել։

Դեպքի վայր անհապաղ ուղարկվել են օդանավակայանի անվտանգության ծառայության և հրշեջ պահպանության արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, որոնք սահմանել են անվտանգության պարագիծ, կանխել վառելիքի արտահոսքը և կատարել անհրաժեշտ ընթացակարգերը։

Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը կհայտարարի միջադեպի պատճառը՝ ամբողջական տեխնիկական քննություն անցկացնելուց հետո։