Թերթը գրում է, որ Հայոց բանակի 20-ամյկին նվիրված տոնական համերգին մի շարքում եղել են ԼՂՀ գործող նախագահը, ԼՂՀ նախկին նախագահը, ԼՂՀ մեկ ուրիշ նախկին նախագահ, որ ՀՀ-ում վարչապետ է աշխատել, հետո աշխատել է նախագահականում, հետո էլի ԼՂՀ մի նախկին պաշտոնյա, որ ներկայումս է աշխատում նախագահականում: Ասում են, որ հեռուստատեսային հեռարձակման ժամանակ այս շարքը լրացրել է ԼՂՀ նախկին, ՀՀ գործող պաշտպանության նախարարը: Իսկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին պարզվում է` ոչ մի հրավեր չի ուղարկվել: «Հայկական ժամանակը» հարց է տալիս. այդ դեպքում ի՞նչ գործ ունեն այս շարքում Ռոբերտ Քոչարյանն ու Արկադի Ղուկասյանը: