Գեղարքունիքի մարզում, Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցում, հունվարի 30-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ խցանվել ձնակույտի մեջ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Փրկարարների ուժերով Ոսկան Գաբրիելյանին պատկանող «Տոյոտա Կորոլա» մակնիշի 14 ՍՏ 357 համարանիշի ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի մաս:
Զոհեր եւ տուժածներ չկան:



























