ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի երեկոյան արձագանքել է Միացյալ Նահանգներում անցկացված արտահերթ ընտրություններում հանրապետականների պարտությանը՝ հղում անելով հարցման կազմակերպություններին, որոնք պարտությունը կապել են կառավարության շաթդաունի և Թրամփի՝ ժողովրդական քվեարկության արդյունքում ունեցախ առաջխաղացման պակասի հետ։
«Համաձայն հարցումների՝ Թրամփը ներառված չի եղել քվեաթերթիկում և շաթդաունը․ ահա երկու պատճառ, որոնցով հանրապետականներն այսօր երեկոյան պարտվեցին ընտրություններում»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը տեղի են ունեցել Նյու Յորքի քաղաքապետի, ինչպես նաև Վիրջինիայի և Նյու Ջերսիի նահանգապետերի ընտրությունները։
Դեմոկրատ Զոհրան Մամդանիվը դարձել է Նյու Յորքի առաջին մուսուլման քաղաքապետը, իսկ Վիրջինիայի և Նյու Ջերսիի նահանգապետի ընտրություններում հաղթանակ են տարել դեմոկրատ կանայք՝ Էբիգեյլ Սփենբերգերը և Միքի Շերիլը։





























