Այս տարի մենք արդեն տեղափոխել ենք ավելի քան 450,000 ուղևոր, որոնցից 40,000-ը միջազգային երթուղիներով։ Այս մասին նոյեմբերի 5-ին հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Նա նշել է, որ ընկերությունը ձգտում է ավելացնել ուղևորների թիվը և ձգտում է ապահովել, որ նրանք կարողանան լիարժեքորեն զգալ երկաթուղու հարմարավետությունն ու կոմֆորտը։
Մելնիկովը հիշեցրել է, որ Հարավկովկասյան երկաթուղին ընթացիկ տարում, ինչպես և ամեն տարի, ամռանը կազմակերպել է ուղևորափոխադրումներ Երևան – Բաթում – Երևան ուղղությամբ։ «Այս երթուղին բավականին մեծ պահանջարկ է վայելում զբոսաշրջիկների, այդ թվում՝ ռուսաստանցի, չինացի զբոսաշրջիկների, Եվրամիության երկրների և այլ ուղղությունների զբոսաշրջիկների կողմից», - նշել է նա։





























