Որոշ տեղական չինովնիկների շաբլոնային շնորհավորանքներին լուրջ մի վերաբերվեք, քանզի իրենք են լինում ՏԻՄ ինստիտուտի զարգացման միակ խոչընդոտը, որը անհնար է առանց տեղական ժողովրդավարության արժեքների և սկզբունքների պահպանման։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան Օլեգ Դուլգարյանը՝ հիշեցնելով, որ այսօր Տեղական ինքնակառավարման օրն է։
«Տեղական ինքնակառավարման միակ կերտողը ակտիվ, պահանջատեր համայնքաբնակ քաղաքացին է»,– ընդգծել է նա։





























