Թերթը գրում է, որ Հայաստանում հայտանբերվել է «նոր» արգելոց: Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղին պատկանող տարածքը ժամանակին «կոպեկներով» ձեռք է բերել գեներալ Մանվել Գրիգորյանը, այն դարձրել անձնական սեփականություն եւ որոշել է կոչել «արգելոց»: Դա դեռ քիչ է` տարիներ առաջ այնտեղ անգամ «ցուցանակ» է տեղադրել, որ հասկական` հատուկ պահպանվող տարածք է: Գյուղի բնակիչները թերթի թղթակցին հայտնել են, որ Գարիկի լիճ կոչվող տարածքում սեզոնին անասուններն արածեցնելու համար ամիսը 500-700 դրամ են վճարում:
Տեղադրություն



























