Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական կազմակերպությունը ԿՀՎ-ին և Մոսադին առնչվող լրտեսական ցանց է ոչնչացրել, հաղորդում է Mehr-ը։

ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ «ԻՀՊԿ հետախուզական կազմակերպության ձեռնարկած գործողությունների արդյունքում երկրի ներսում ամերիկյան և իսրայելական հետախուզական ծառայությունների գլխավորած անվտանգության դեմ պայքարի գծով ցանց է հայտնաբերվել, որը ոչնչացվել է մի քանի ժամանակահատվածներում հսկողության, հետախուզության և այլ հետախուզական գործողություններից հետո»։

«Սիոնիստական ​​ռեժիմը, որպես տարածաշրջանում Ամերիկայի ներկայացուցիչ, 12-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո փոխել է իր քաղաքականությունն ու ծրագրերը՝ նպատակ ունենալով խաթարել հասարակական անվտանգությունը, հնարավոր է՝ հույս ունենալով փոխհատուցել մարտադաշտում կրած իր ամոթալի պարտությունը»,- նշվծ է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ։