Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով նախնական կալանք է նշանակել նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի համար, որը մեղադրվում է Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական չարաշահումների մեջ, հաղորդում է «Новости-Грузия»-ն։
Դատախազությունը պնդում է, որ 2019 թվականի օգոստոսին Գախարիան «միանձնյա» որոշել է ոստիկանական անցակետ ստեղծել Չորչանա գյուղում՝ Ցխինվալի շրջանի վարչական սահմանի մոտ, ինչը հրահրել է անջատողական իշխանությունների պատասխան գործողություններ և հանգեցրել է նրան, որ մոտ 100 հեկտար անտառային տարածք անցել է օկուպացիոն ուժերի վերահսկողությանը։
Գախարիայի դեմ երկրորդ գործը վերաբերում է 2019 թվականի հունիսի 20-21-ին «Գավրիլովի գիշեր» բողոքի ցույցի բռնի ուժով ցրմանը։ Դատարանն այս գործով քաղաքական գործչի նախնական կալանքի հարցը կքննարկի այսօր ավելի ուշ։
Փաստաբանները կարծում են, որ մեղադրանքները հորինված են։ Նրանք նշում են, որ «Վրացական երազանքի» միլիարդատեր հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին անձամբ խոստացել է «պատժել» ընդդիմության կողմն անցած իր նախկին թիմի առաջնորդին։




























