Դատելով ամեն ինչից, իշխող «ՔՊ» կուսակցության գլխավոր ուղերձը 2026 թվականի ընտրարշավի ժամանակ կլինի այն, որ իրենք կողմ են խաղաղությանը, իսկ մնացած բոլորը դեմ են դրան: Եվ եթե իրենք հաղթեն, խաղաղություն հաստատելու մեծ հնարավորություն կա, մինչդեռ եթե հաղթի մի ուրևշ ուժ, դա կհանգեցնի պատերազմի: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«2021 թվականի ընտրարշավի ժամանակ ոչ թե ուրիշ ընդդիմությունն էր, այլ ուրիշ ժամանակն էր: 2021 թվականին դեռ ինչ-որ հույսեր կային, օրինակ՝ Ղարաբաղի բնակիչները դեռ չէին եղել Հայաստանի մաս և այլն»,- նշել է նա:

Իսկանդարյանը նշել է, որ Հայաստանում քաղաքականությունը խիստ անձնավորված է, և բոլոր դիրքորոշումները առ այն, որ մարդիկ սխալ են, և պետք է ինչ-որ մարդկանց վերացնել, և այդ դեպքում իրավիճակը կփոխվի, բայց ինչպես կփոխվի, ոչ ոք չի բացատրում:

«Ծրագրերը առաջվա պես բացասական են, այսինքն՝ նրանք դեմ են, այլ ոչ թե՝ կողմ։ Դա Հայաստանի քաղաքական մշակույթի բնորոշ գիծ է։ Դա չեղարկման մշակույթ է, որտեղ կառավարությունն, ըստ էության, ասում է, որ անհնար է համագործակցել գործող ընդդիմության հետ, և, հետևաբար, երկիրը կզարգանա միայն այն դեպքում, եթե այս մարդիկ և այս ուժերը հեռացվեն քաղաքականությունից։ Ընդդիմությունն էլ նույն բանն է ասում. անհնար է փոխազդել կառավարության հետ, և երկիրը կզարգանա միայն այն ժամանակ, երբ նրանք հեռանան։ Տարբեր քաղաքական ուժերի միջև համագործակցության հնարավորությունները նվազագույն են։

Ցանկացած ընտրություն դառնում է ճակատագրական, եզակի եևույթ. մենք միշտ ընտրում ենք կյանքի և մահվան միջև. եթե սխալ քվեարկենք, Հայաստանը կանհետանա, մենք կանգնած ենքանդունդի եզրին և այլն։

Դա ինչպես նախորդ, այնպես էլ 2026 թվականին անցկացվելիք ընտրությունների բնորոշ գիծն է»,- հավելել է քաղաքագետը։