Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը Ռուսաստանի հավաքականի երկու հարձակվողներ փոխեցին իրենց ակումբը։
Վերջին տարիներին Լոնդոնի «Տոտենհեմում» հանդես եկող Ռոման Պավյլուչենկոն տեղափոխվեց Մոսկվայի «Լոկոմոտիվ», իսկ գերմանական «Շտուտգարտի» հարձակվող Պավել Պոգրեբնյակը կարիերան կշարունակի անգլիական «Ֆուլհեմում»։
Ռուս հարձակվողներն այլ ակումբ են տեղափոխվել, որպեսզի ավելի շատ խաղային ժամանակ ստանան եւ պատշաճ մարզավիճակով ներկայանան Եվրո-2012-ին։
Այս տրանսֆեային պատուհանի ընթացքում ակումբը փոխեց նաեւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Դինիար Բիլյալետդինովը, ով անգլիական «Էվերտոնից» տեղափոխվեց Մոսկվայի «Սպարտակ»։



























