Երեք աղբյուրների տվյալներով՝ Թրամփի վարչակազմը պատրաստում է մաքսատուրքերի լայնածավալ արտոնություններ՝ ամերիկացի սպառողներին անհանգստացնող պարենամթերքի բարձր գները նվազեցնելու համար, հաղորդում է The New York Times-ը։
Այս փոփոխությունը կվերաբերի նախագահի կողմից ապրիլին հայտարարված որոշ փոխադարձ մաքսատուրքերի, մասնավորապես՝ այն երկրներից ստացված ապրանքներին, որոնք առևտրային համաձայնագրեր չեն կնքել վարչակազմի հետ։
Նախատեսվում է, որ արտոնությունները կվերաբերեն տավարի մսին և ցիտրուսին։
Եթե առաջարկը կյանքի կոչվի, սա ևս մեկ նահանջ կլինի տնտեսական հիմնական ոլորտներից մեկից։





























