Գրենլանդիայի խորհրդարանը՝ Ինացիստարտուտը, նոր կանոններ է մտցրել օտարերկրյա սեփականության վերաբերյալ՝ Միացյալ Նահանգների կողմից երկրի նկատմամբ աճող հետաքրքրության ֆոնին, հաղորդել է The Local-ը։

Գրենլանդիայի ամբողջ հողը պետական ​​սեփականություն է եւ չի կարող գնվել, սակայն մասնավոր անձինք կարող են որոշակի հողակտորի օգտագործման իրավունք ստանալ։ Բայց անշարժ գույք կարելի է գնել եւ վաճառել։

Նոր կանոններն ավելի են դժվարացնում օտարերկրյա քաղաքացիների համար հողօգտագործման թույլտվություններ ստանալը եւ անշարժ գույք գնելը։ Օրինագիծը ներկայացվել է այն բանից հետո, երբ իշխանությունները նկատել են արտասահմանից Գրենլանդիայում անշարժ գույք գնելու հանդեպ «որոշակի հետաքրքրություն», տեղեկացրել է Politiken թերթը։

Թերթն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Գրենլանդիայի անշարժ գույքի գործակալները նկատել են երկրում հող գնել ցանկացող ամերիկացիների հետաքրքրության աճ։

Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին մեկ տարվա ընթացքում բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է վերահսկողություն հաստատել այս տարածքի նկատմամբ։ Գրենլանդիայի քաղաքական գործիչները հունվարին օրինագիծ են մտցրել երկրի բյուջեի նախագծում, որը դժվարացնում է օտարերկրյա քաղաքացիների համար հողի եւ գույքի ձեռքբերումը՝ արագ արձագանքելով Թրամփի կարծիքին։