Բաշկորտոստանի Ստերլիտամակ քաղաքի դատարանը ձերբակալել է տեղի բնակչի, որը, փաստաբան ներկայանալով, ֆիզիկական անձանց հետ կնքել է իրավաբանական ծառայությունների պայմանագրեր 380 հազար ռուբլու դիմաց՝ առանց դրանք կատարելու մտադրության, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Բաշկորտոստանի դատարանների միասնական մամուլի ծառայությանը։
ՌԴ տարածաշրջանային քննչական կոմիտեն հայտնել է, որ Ստերլիտամակի 28-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել խարդախության եւ խարդախության փորձի, ինչպես նաեւ ապացույցների կեղծման համար։
Քննիչների տվյալներով՝ հունվարից մինչեւ ապրիլ իրավաբանական կրթություն չունեցող տղամարդը, մարդու իրավունքների պաշտպան ներկայանալով, չորս անձանցից խարդախությամբ գողացել է 380 հազար ռուբլի։
«Նա խոստացել էր իրավաբանական ծառայություններ մատուցել հաճախորդներին, այդ թվում՝ նրանց շահերը ներկայացնել դատարանում։ Իրականում նա չէր ցանկանում կատարել ստանձնած պարտավորությունները եւ չէր կարող լիովին կատարել դրանք՝ քաղաքացիական օրենսդրության պահանջներին համապատասխան, քանի որ բարձրագույն իրավաբանական կրթություն չուներ»,- նշվել է հաղորդագրությունում։





























