Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է պատարագի:
Նիկոլ Փաշինյանին դիմավորելու պահին դրոնով լուսանկար է արվել, որտեղ երեւում է, թե որքան մարդ է հավաքված եկեղեցու տարածքում։
Նշենք, որ պատարագին ներկա է եղել նաեւ Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանը։
Վարչապետի հետ միասին Խաչիկի եկեղեցում էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, համայնքային ու մարզային մարմինների ղեկավար պաշտոնյաներ։





























