Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում այսօր տեղի է ունեցել երկրորդ «Թվային վերափոխման լսարան»-ի` «Հնդկական անկյունի» բացումը, որը ձևավորվել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանատան հետ հաստատված արդյունավետ և շարունակական գիտակրթական համագործակցության շրջանակում՝ դեսպան Տիկին Նիլակշի Սահա Սինհայի գլխավորությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՊՏՀ-ի Գյումրու մասնաճյուղից։

Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև դեսպանի երկրորդ քարտուղար պարոն Ադիթյա Կումար Փանդեյը և դեսպանի օգնական պարոն Մանոջ Կումարը։

Мультимедиа (3).jpg (196 KB)

Мультимедиа (6).jpg (150 KB)

Նորաբաց լսարանը միավորում է ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ, նորարարական կրթական հնարավորություններ և միջազգային համագործակցության համար անհրաժեշտ պայմաններ։ Այն կոչված է դառնալու Հայաստանի և Հնդկաստանի բուհերի միջև երկխոսության, համատեղ քննարկումների, վիդեոդասերի, սեմինարների և ուսանողական ծրագրերի իրականացման առանցքային հարթակ։

Мультимедиа (4).jpg (194 KB)

Լսարանը նախատեսված է ոչ միայն ՀՊՏՀ ԳՄ ուսանողների, այլև Գյումրիում սովորող հնդիկ ուսանողների և այլ բուհերի երիտասարդների համար՝ ստեղծելով համագործակցության և փորձի փոխանակման միջավայր, ինչպես նա այն կնպաստի խորացնելու Հայաստանի և Հնդկաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև գործընկերային կապերը։ Տարածքում  կապահովվեն  հիբրիդ դասախոսությունների, առցանց հանդիպումների և տեխնոլոգիաների կիրառմամբ նախագծերի իրականացում։

Мультимедиа (5).jpg (154 KB)

ՀՊՏՀ-ի Գյումրու մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները շնորհակալություն են հայտնում ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանատանը ծրագրի փոխաջակցության և արդյունավետ համագործակցության համար։