Թերթը զրուցել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից.
Վերջին շրջանում Դուք շատ շրջագայեցիք, ինչը խոսակցությունների, վերլուծությունների տեղիք տվեց: Մասնավորապես Ռուսաստանում Ձեր հանդիպումների մասին ասում էին, որ Դուք այնտեղ քաղաքական համաձայնություն եք ձեռք բերել առաջիկայում Աժ նախագահի պաշտոնի հետ կապված:
- Նախ, բոլոր համաձայնությունները ձեռք են բերվում մեր երկրում, եւ երկրորդ` ամենայն ազնվությամբ ասեմ, որ ես չեմ ուզում դառնալ Աժ նախագահ: Ընդհանրապես չեմ ուզում դառնալ պատգամավոր: Ես արդեն հոգնել եմ, քանի որ եղել եմ Աժ բոլոր գումարումների պատգամավոր:
Բայց ցուցակը Դո՞ւք եք գլխավորելու:
-Այո, ես եմ գլխավորելու, բայց սա իմ վերջնական որոշումն է: Ես իմ աշխատանքից գոհ եմ եւ ինձ շատ լավ եմ զգում իմ աշխատանքում: Իմ աշխատանքը կախված է մեկ մարդուց` երկրի նախագահից, եւ մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ասեմ, որ ես այնտեղ ունեմ շատ լավ բարեկամներ, որոնց հետ համագործակցում ենք: Այդ թվում` իմ ռուսաստանյան կոլեգաներ Պատրուշեւը, Բորդյուժան եւ այլոք: Դրա մեջ վատ բան չկա:




























